Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով

Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով
08.11.2024 | 09:30

«Ես չեմ գնա Ադրբեջան COP-ին մասնակցելու։ Դա ծայրահեղ կեղծավորություն է՝ թույլ տալ ավտորիտար «նավթային» պետությանն ընդուել COP-ը»,- ասել է նա լրագրողներին Վրաստանում։

Թունբերգը հիշեցրել է Ադրբեջանի բռնաճնշումների մասին սեփական բնակչության և հայերի հանդեպ, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների Արցախում Բաքվի կողմից։

Այս պայմաններում միայն տարակուսանքի է արժանի ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ գնալ Բաքու և լեգիտիմացնել Ալիևի բռնապետական ռեժիմը:

«ՀայաՔվե»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ